Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Թուրքիայի գործողությունների շուրջ. Պոմպեո

17 Նոյեմբեր, 2020 08:10
ԱՄՆ և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Թուրքիայի գործողությունների շուրջ. Պոմպեո

ԱՄՆ վարչակազմը և Եվրոպանպետք է համատեղ աշխատեն վերջին մի քանի ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվողգործողությունների լուծման շուրջ: Այս մասին ֆրանսիական Le Figaro թերթին ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Նախագահ Մակրոնի հետ միասին մենք երկար քննարկեցինք Թուրքիայի վերջին գործողությունները եւ համաձայնության եկանք այն հարցում, որ դրանք շատ ագրեսիվ բնույթ են կրում՝ լինի դա Ադրբեջանին նրա աջակցությունը, թե սիրիական ուժերի տեղակայումը տարածաշրջանում: Մենք քննարկեցինք նաև Թուրքիայի գործողությունները Լիբիայում, որտեղ այս երկիրը նաեւ նպաստել է երրորդ երկրների կազմավորումների տեղակայմանը: Քննարկվեցին նաև Թուրքիայի գործողությունները արեւելյան Միջերկրական ծովում, եւ այս ցուցակը կարելի է շարունակել»,- ասել է Պոմպեոն:

«Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն՝համոզելու Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից», -ասաց Պոմպեոն: Նա նաև ասաց, որմտահոգիչ է Թուրքիայի ռազմական կարողությունների օգտագործման ավելացումը, բայց նա չասաց՝ արդյո՞ք երկիրը, որն իրավիաբազայում հյուրընկալում է ԱՄՆ ռազմական ուժերին, պետք է մնա Հյուսիսատլանտյան դաշինքում, թե ոչ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին