Կարևոր իրադարձություններ

Այս պահին խնամքի հաստատություններում ապրում է 97 արցախցի տարեց և հաշմանդամություն ունեցող անձ. նախարար

16 Նոյեմբեր, 2020 21:26
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Այս պահին խնամքի հաստատություններում ապրում է 97 արցախցի տարեց և հաշմանդամություն ունեցող անձ. նախարար

Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն, ինչպես սոցիալական պաշտպանության, այնպես էլ առողջապահության համակարգի հաստատություններում՝ կացարան, բուժում, սոցիալական ծառայությունների ապահովում։

 

Այս պահին նախարարության համակարգի խնամքի հաստատություններում ապրում են կյանքի դժվարի իրավիճակում հայտնված 97 արցախցի տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք:

Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ են տեղափոխվել 22 շահառուներ, որոնց խնամքը կազմակերպում է նախարարության գործընկեր հանդիսացող «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը:
Թե չափահասների, թե երեխաների կեցությունը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչև ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ` նրանց վերադարձը Արցախ կազմակերպելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին