Կարևոր իրադարձություններ

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը և արդարադատության նախարարն ազատվել են պաշտոններից

16 Նոյեմբեր, 2020 20:50
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը և արդարադատության նախարարն ազատվել են պաշտոններից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սամվել Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին