Կարևոր իրադարձություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել․ կան տուժածներ

16 Նոյեմբեր, 2020 20:14
Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել․ կան տուժածներ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։19-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Հ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ ՃՏՊ-ի հետևանքով ուղևորներ Մարտիկ Մ․-ն (ծնված 1974 թ․) և Դանիել Մ․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին