Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մինչ օրս 725 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

16 Նոյեմբեր, 2020 18:58
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մինչ օրս 725 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
 
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ նոյեմբերի 14-ից  Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 725 մարդ, նրանք այն մարդիկ են ովքեր լքել են բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով, նրանց ուղեկցել են ռուսական խաղաղապահ ուժերը և ռազմական ոստիկանությունը։
 
 
 «Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 475 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին