Կարևոր իրադարձություններ

«Դավիթ Տոնոյանը եկավ ձկնորսական համազգեստով»․ Անդրանիկ Քոչարյան

16 Նոյեմբեր, 2020 18:21
«Դավիթ Տոնոյանը եկավ ձկնորսական համազգեստով»․ Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ
զրույցում ասաց, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ չի կարողացել կապ հաստատել, լսումների հրավիրելու համար․ 

«Ես ասացի, որ կիրակի օրն առավոտյան կգնամ իմ աշխատավայր, անպայման կփորձեմ գտնել պարոն Տոնոյանին և կտեղեկացնեմ»,- ասաց

Քոչարյանը ։

Նա ավելացրեց նաև, որ  Տոնոյանը իր զանգերին էլ չի պատասխանել, հետո կապ է հաստատել փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ և տեղեկացրել, որ Լենա Նազարյանը զանգ է տալիս պարոն Տոնոյանի և նրան կապ հաստատել չի հաջողվում, փոխնախարարը պատասխանել է, որ կփորձի գտնել նրան։

«Կապ հաստատել հաջողվում է և Տոնոյանը Նազարյանին ասում է, որ չի կարող գալ:

Բայց, տեսեք, այսօր եկավ անհասկանալի համազգեստով։ Դա ԶՈՒ-ի համազգեստի հետ ոչ մի կապ չունի: Ես դրա անունը դրել եմ ձկնորսի համազգեստ»,- հավելեց Քոչարյանը։ 

 
 

Լրահոս

Դիտել ավելին