Կարևոր իրադարձություններ

Խնդրում և հորդորում եմ զանազան և մանիպուլացնող մեկնաբանություններից զերծ մնալ. Մանե Գևորգյան

16 Նոյեմբեր, 2020 15:11
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Խնդրում և հորդորում եմ զանազան և մանիպուլացնող մեկնաբանություններից զերծ մնալ. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Վարչապետը թե այսօրվա ասուլիսին, եւ թե Ազգային ժողովում իր խոսքում ասել է հետեւյալը՝
Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում: Հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեցին Ազգային ժողովի շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը: Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան: Նույնիսկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այդ հարձակումները չդատապարտեց: Խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահի դեմ բռնությանը արձագանքին։ Սա շատ կարևոր հանգամանք է:
Խնդրում և հորդորում եմ զանազան և մանիպուլացնող մեկնաբանություններից զերծ մնալ»։

 

Լրահոս

Դիտել ավելին