Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը հայտարարություն է տարածել

16 Նոյեմբեր, 2020 15:02
Հեղինակ՝ Բարգավաճ Հայաստան Կուսակցություն
Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը հայտարարություն է տարածել
Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը հայտարարություն է տարածել. 
 
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին,
ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին,
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին,
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին,
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին.
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմում է ձեզ իրականացնելու օրենքով սահմանված քայլեր և գործողություններ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հետևյալ գրառման առնչությամբ: Հիշեցնենք, որր վերջինս նախօրեին գրել էր.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»։
Սույն գրառումն իր մեջ առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 222 և 226.2. հոդվածներով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը:
Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն այլևս սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության և Հայաստանի հասարակության համար: Այդ պաշտոնին նրա մնալու յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Հորդորում ենք ժամ առաջ ձեռնարկել իրավական քայլեր՝ օրենքի ուժով Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար:
 
«Բարգավաճ Հայաստան» Խմբակցություն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին