Կարևոր իրադարձություններ

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագիրը

16 Նոյեմբեր, 2020 14:38
Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին հրամանի նախագիծը խորհրդարան ուղարկելը ներքին գործընթաց է, որն այդ երկրի օրենսդրությամբ է նախատեսված։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստի-ն: 

«Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքում կլինի մշտադիտարկման կենտրոն, որտեղ պետք է թուրք զինվորականներ ուղարկվեն, դա Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ներքին գործընթացների իրականացում է։ Դա Թուրքիայի ներքին գործն է։ Իսկ ինչ վերաբերում է համատեղ մշտադիտարկման կենտրոնին, ապա այն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ պայմանավորվածությունների արդյունք է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


 

Լրահոս

Դիտել ավելին