Կարևոր իրադարձություններ

Մոլոդովայի գործող ղեկավարը որոշել է վիճարկել նախագահական ընտրություններում Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուի հաղթանակը

16 Նոյեմբեր, 2020 14:18
Մոլոդովայի գործող ղեկավարը որոշել է վիճարկել նախագահական ընտրություններում Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուի հաղթանակը

Ռուսական լրատվականներից ՏԱՍՍ-ը, փոխանցում է, որ  Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ մտադիր է վիճարկել նախագահական ընտրություններում Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուի հաղթանակը։ Այս մասին հայտարարել է Դոդոնը ՝ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

Վերջինս հավելել է, որ իր շտաբը բավականին շատ խախտումներ է արձանագրել ընտրությունների ժամանակ։ 

«Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ իմ մրցակիցը հաղթել է: Խոսքը նախնական արդյունքների մասին է, և ես նրան այս կապակցությամբ նախնական շնորհավորանք եմ հղում»,-ասել է Դոդոնը:


Մոլդովայի գործող նախագահը  կոչ է արել պահպանել հանգստություն, չկազմակերպել բողոքի ակցիաներ և չապակայունացնել երկրում տիրող իրավիճակը։ Նա նաև նշել է․ 

«Եթե փողոց դուրս գալու կարիք լինի, ես ձեզ կասեմ»,-ասել է  Դոդոնը:

Մոլդովայում հաղթած  Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն հավաքել է ձայների 57,75%-ը, գործող նախագահ Իգոր Դոդոնը ստացել է 42,25% ձայն:


 

 

Լրահոս

Դիտել ավելին