Կարևոր իրադարձություններ

Մենք` հայերս, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում միշտ աչքի ենք ընկել մեր միասնականությամբ. Արսեն Թորոսյանի ուղերձը

16 Նոյեմբեր, 2020 13:53
Մենք` հայերս, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում միշտ աչքի ենք ընկել մեր միասնականությամբ. Արսեն Թորոսյանի ուղերձը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը.
 
Սիրելի հայրենակիցներ,
Վերջին երկու ամիսների ընթացքում մենք ապրել ենք թերևս մեր կյանքի ամենաբարդ օրերը: Հիմա, երբ գտնվում ենք հետպատերազմյան վիճակում` ցավն ավելի հաճախ է հիշեցնում իր գոյության մասին: Պատերազմը շատ խորը և ցավագին հետևանքներ է թողել բոլորիս և հատկապես իրենց որդիներին կորցրած հայրերի և մայրերի վրա: Բայց, այնուամենայնիվ, այս իրավիճակում շատ կարևոր է չկորցնել սառը, սթափ դատողությունը և պահն օգտագործել վերաիմաստավորելու մեր արժեքները:
Նախ, ուզում եմ դատապարտել բռնության բոլոր դրսևորումները. այն չի եղել ու երբեք չի լինի մեր քաղաքական օրակարգում: Բայց, ցավոք, մենք ինքներս չկարողացանք անմասն մնալ դրանից:
Դատապարտում եմ կառավարության, Ազգային ժողովի շենքերի վրա կատարած հարձակումները, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները, ինչպես նաև հաշվեհարդար տեսնելու բոլոր կոչերը: Այս երևույթները երբեք ու երբեք չպիտի ամրապնդվեն և արմատանան մեր երկրում:
Մենք` հայերս, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում միշտ աչքի ենք ընկել մեր միասնականությամբ և մեկս մյուսին օգնելու պատրաստակամությամբ:
Սիրելի ժողովուրդ,
Այո ՛, մենք դեռ շատ մեծ վերքեր ունենք, որոնք կբուժվեն միայն, եթե բոլորս համախմբվենք` ի շահ մեր երկրի բարօրության և կայուն ապագայի: Մենք դեռ ունենալու ենք խաղաղ երկինքներ, եթե հենց այս պահին բաց թողնենք բոլոր բացասական լիցքերը, որոնցով հիմա շրջապատված ենք: Բոլորս պիտի համախմբվենք և միասին բուժենք մեր վերքերը:
 

Լրահոս

Դիտել ավելին