Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն առաջարկել է հանդիպում խորհրդարանական ուժերի հետ. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ հանդիպումը կարող է կայանալ բացառապես Փաշինյանի հրաժարականի օրակարգով

16 Նոյեմբեր, 2020 13:45
Հեղինակ՝ Բարգավաճ Հայաստան Կուսակցություն
Փաշինյանն առաջարկել է հանդիպում խորհրդարանական ուժերի հետ. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ հանդիպումը կարող է կայանալ բացառապես Փաշինյանի հրաժարականի օրակարգով
Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը հայտարարություն է տարածել. 
 
Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը, գուցեև, հնարավորություն տար մեղմացնելու արհավիրքը, նվազեցնելու զոհերը և տարածքային կորուստները: Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղված հանդիպման առաջարկը մերժել է:
Այսօր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին