Կարևոր իրադարձություններ

Բռնությունը կամ բռնության հրահրումը որևէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում. Նիկոլ Փաշինյան

16 Նոյեմբեր, 2020 11:45
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը կամ բռնության հրահրումը որևէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում:
Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որեւէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որեւէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է:
Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույպես հստակ հայտարարի, որ բացառում է որեւէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում զինված) իր հետագա գործունեության ընթացքում:
Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը»
 

 

Լրահոս

Դիտել ավելին