Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Վարչապետի վերջին գրառումը շատերը դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ․ Էդուարդ Աղաջանյանը պարզաբանում է՝ ինչ է նկատի ունեցել Փաշինյանը

16 Նոյեմբեր, 2020 11:39
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Վարչապետի վերջին գրառումը շատերը դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ․ Էդուարդ Աղաջանյանը պարզաբանում է՝ ինչ է նկատի ունեցել Փաշինյանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Սիրելի՛ քաղաքացիներ,
Վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։
Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։
Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։
Ողջախոհություն բոլորիս»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին