Կարևոր իրադարձություններ

7-րդ գումարման խորհրդարանի ամենաճակատագրական օրերն ու ժամերն ենք ապրում. Արման Բաբաջանյան

16 Նոյեմբեր, 2020 11:25
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
7-րդ գումարման խորհրդարանի ամենաճակատագրական օրերն ու ժամերն ենք ապրում. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Վարչապետի մի անզգույշ գրառումից էսքան հեռուն գնացող հետևություններ անելու կարիք չկա: Ոչ էլ դրա ժամանակն է:

Սառը, կշռադատված որոշումներ կայացելու ժամն է:
Առանց չափազանցության Հայաստանի նորանկախ պատմության ամենաօրհասական ժամանակներում ենք, թերևս ամենածանրը հոկտեմբերի 27-ից հետո:
 
7-րդ գումարման խորհրդարանի ամենաճակատագրական օրերն ու ժամերն ենք ապրում, ուստի եռակի պատասխանատվություն ենք կրում ստեղծված իրավիճակի համար:
 
ԱԺ իշխող խմբակցության ողջամիտ պատգամավորներին, մանդատը դրած պատգամավորներին, նրանց, ովքեր պատրաստվում են դնել մանդատները առաջարկում եմ շտապ հանդիպել և քննարկել միասնաբար կամ առանձին ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ:
 
Քաղաքական լուծում է պետք, այդ լուծումը պետք է գտնվի գործող ինստիտուտների ջանքերով և շրջանակում: Հապաղել չի կարելի»:

 

Լրահոս

Դիտել ավելին