Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 549 նոր դեպք

16 Նոյեմբեր, 2020 11:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 549 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 549 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 886-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 1788 է: 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք։ Նոյեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 454 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2242-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 881 է, ընդհանուր առողջացածներինը՝ 75 865, փաստացի բուժվողներինը՝ 39 779 (մեկ օրում նվազել է 361-ով): Մեկ օրում արվել է 1550 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 465 551 թեստ:

 

Լրահոս

Դիտել ավելին