Կարևոր իրադարձություններ

Արցախ վերադառնալու ճանապարհին քաղաքացիների են գերի ընկել (տեսանյութ)

16 Նոյեմբեր, 2020 10:54
 Արցախ վերադառնալու ճանապարհին քաղաքացիների են գերի ընկել (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության քաղաքացի 40-ամյա Դավիթը եւ Լեռնային Ղարաբաղի երկու քաղաքացիներ 75-ամյա Էլզան եւ 85-ամյա Բենիկը անհայտ կորել են նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղ Ճանապարհին` նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Էլզան և Բենիկը, իմանալով պատերազմի ավարտի մասին, ցանկացել են վերադառնալ հայրենիք (Մարտունու Գիշի գյուղ) և խնդրել են Դավիթին (իրենց բարեկամների հարևանին, ում տանը նրանք պատերազմի ժամանակ ապրել են) իր սեփական մեքենայով տուն տանել իրենց։ Նրանք Երևանից դուրս են եկել նոյեմբերի 11-ի առավոտյան, իսկ ժամը 14:00-ից հետո նրանցից ոչ մի նորություն չի եղել մինչեւ նոյեմբերի 15-ը, երբ երկար որոնումներից հետո Դավիթի ընկերը Facebook-ի էջում գտել է ադրբեջանցի օգտատերերի կողմից հրապարակված տեսանյութը (ավելի ուշ տեսանյութը հանվել է), որտեղ մենք կարող էինք տեսնել, որ նա գերի է վերցվել այլ քաղաքացիների եւ զինվորների հետ միասին:

Դավիթի շորերը փոխված են, մարմնի վրա վերքեր կան։ Բոլոր գերիները տեսանյութում ենթարկվում են կտտանքների։ Նրա մեքենան և 3 բջջային հեռախոսները չեն գտնվել: Երկու տարեց մարդկանց գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ:

Դավիթը Հայաստանում է թողել 3 անչափահաս երեխա, խնդրում ենք եթե տեսահոլովակում կլինեն ծանոթ մարդիկ, կապ հաստատեք 091-54-24-12 հեռ.:

 

 

Լրահոս

Դիտել ավելին