Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    506
    512

  • EUR

    601,5
    615,5

  • RUB

    6,57
    6,85

Կարևոր իրադարձություններ

Դասալիքներն ու պղտոր ջրում ձուկ որսացողներն այլևս տեղ չունեն Հայաստանի քաղաքական կյանքում. Հակոբ Արշակյան

16 Նոյեմբեր, 2020 10:48
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
Դասալիքներն ու պղտոր ջրում ձուկ որսացողներն այլևս տեղ չունեն Հայաստանի քաղաքական կյանքում. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի' հայրենակիցներ՝ Հայաստանի և Սփյուռքի,
պատերազմի օրերին մենք ականատեսը եղանք հազարավոր հայորդիների սխրանքներին, ովքեր հաղթահարելով մահվան սպառնալիքը, մինչև վերջ մնացին խրամատներում կանգնած։
Նրանցից շատերը հերոսաբար կռվելով ընկան մարտում, և մեր աղոթքները նրանց հետ են։ խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի հիշատակի առաջ։ Իմ երեխաները կմեծանան նրա'նց օրինակով։
Հայաստանի ապագան այդ տղաներինն ու աղջիկներինն է, ովքեր պիտի տեր կանգնեն մեր երկրին՝ առաջնորդելով այն դեպի նորանոր բարձունքներ։
Միայն նրանք, ովքեր հաղթեցին մահը, կարող են ուս-ուսի մեջք-մեջքի տված ապահովել համահայկական համախմբվածություն՝ Հայաստանի հետագա զարգացումն ապահովելու նպատակով։
Դասալիքներն ու պղտոր ջրում ձուկ որսացողներն այլևս տեղ չունեն Հայաստանի քաղաքական կյանքում, ապագան հաղթողներինն է, ապագան կանգնողներինն է։
Իմ Վարչապետը Նիկոլ Փաշինյանն է»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին