Կարևոր իրադարձություններ

Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում․ Թագուհի Թովմասյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

16 Նոյեմբեր, 2020 09:59
Հեղինակ՝ Թագուհի Թովմասյան
Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում․ Թագուհի Թովմասյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։

Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից։

Հ. Գ. Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ պատգամավորական մանդատից չեմ հրաժարվում։ Հետայսու կգործեմ որպես անկախ պատգամավոր։ Ես ընտրվել եմ վարկանիշային ընտրակարգով, անելիք ունեմ մարզում։

 

Լրահոս

Դիտել ավելին