Կարևոր իրադարձություններ

Մնացականյանը Լավրովի հետ զրույցում ընդգծել է արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը

15 Նոյեմբեր, 2020 21:05
Մնացականյանը Լավրովի հետ զրույցում ընդգծել է արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկման առանցքում էին նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցեր, ներառյալ՝ ԼՂ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման և իրենց մանդատի արդյունավետ իրականացման հետ կապված խնդիրներ: 

Նախարար Մնացականյանն ընդգծեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:  

ՌԴ ԱԳ նախարարը իր հերթին իր հայ գործընկերոջը տեղեկացրեց ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի հրամանով ստեղծված հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության պլանների մասին:  

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության խնդիրներին։ 

Երկուստեք ընդգծվեց ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ զարգացման գործակալության, Կարմի խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության ծավալումը՝ տեղում արցախահայության կարիքների հասցեագրման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին