Կարևոր իրադարձություններ

«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակն Ադրբեջանին հասցրել է միլիոնավոր դոլարների վնաս․ մանրամասներ

15 Նոյեմբեր, 2020 19:45
Հեղինակ՝ Արթուր Պապյան
«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակն Ադրբեջանին հասցրել է միլիոնավոր դոլարների վնաս․ մանրամասներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մոնթե Մելքոնյան կիբեր բանակը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ին ոչնչացրել է ադրբեջանական ամենամեծ գյուղատնտեսական ընկերության՝ «AgroDairy»-ի ցանցի բոլոր կրիտիկական կետերը մինչև իսկ ամենակարևոր կորպորատիվ ծառայությունները։ Դուրս են բերվել մեծ քանակությամբ կոնֆիդենցիալ ինֆորմացիա, աշխատակիցների անձնական տվյալներ, որոնք հետագայում անվերադարձ գաղտնագրվել են։ Ոչնչացվել են գյուղատնտեսական ավտոմատացման համակարգերը, մեծ քանակությամբ ցանցային սարքերի կարգավորումները և դրանց լրացուցիչ պատճենները (backup)։ Աշխատակիցների համակարգիչների և բոլոր սերվերների ամբողջ ինֆորմացիան գաղտնագրվել է։ Հասանելիություն է ստացվել նաև կազմակերպությանը պատկանող ամպային ծառայությունների(cloud services), որտեղից նույնպես ջնջվել է բոլոր լրացուցիչ պատճենները (backup)։

Կազմակերպությունը համագործակցել է նաև «Silk Airways» կազմակերպության հետ, որը ըստ որոշ տեղեկությունների տեղափոխել է վարձկանների խմբեր արցախյան մարտերի մասնակցության նպատակով։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանին հասցվել է միլիոնավոր դոլարների վնաս»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին