Կարևոր իրադարձություններ

Փարիզը հնարավոր է Թուրքիայի նկատմամբ որոշ տնտեսական պատժամիջոցներ կիրառի

15 Նոյեմբեր, 2020 18:05
Փարիզը հնարավոր է Թուրքիայի նկատմամբ որոշ տնտեսական պատժամիջոցներ կիրառի

Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Քլեմենտ Բոնը հնարավոր է համարում  տնտեսության որոշ ոլորտներում Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը: Համապատասխան հայտարարությունը նա արել է կիրակի օրը CNews հեռուստաալիքին, Europe 1 ռադիոկայանին և Les Echos թերթին տված հարցազրույցում, գրում է ТАСС գործակալությունը։

«Թուրքիայի դեմ տնտեսության որոշ ոլորտներում պատժամիջոցների սահմանումը հնարավոր է»,- նշել է պետքարտուղարը: Նրա խոսքով՝ «բոլոր տարբերակները» քննարկվում են:

Միևնույն ժամանակ դիվանագետը շեշտել է, որ «արդյունավետ չի համարում» Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային ռեժիմի պարզեցումը։

Նա նաև մատնանշել է, որ Ֆրանսիան «միայնակ չէ  Թուրքիայի առաջ»: «Այսօր եվրոպական ոչ մի երկիր պատրանքներ չունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ կապված»,- ասել է Բոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին