Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

15 Նոյեմբեր, 2020 17:47
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կատարման ընթացքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել նշված հայտարարության կողմերի գործնական քայլերի համակարգմանը՝ ՌԴ ԶՈւ-ի խաղաղապահ զորքերի տեղակայման և «ցամաքում» նրա աշխատանքի կազմակերպման շրջանակներում»:

Նախարարները նաև շեշտել են միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ հետկոնֆլիկտային վերականգնմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը նպաստելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին