Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508
    515

  • EUR

    609,5
    625,5

  • RUB

    6,63
    6,93

Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ նախագահը զինդատախազ Շուվայկինին ներկայացրել է զինադադարից հետո երկրում ստեղծված իրավիճակը

15 Նոյեմբեր, 2020 17:01
Արցախի ԱԺ նախագահը զինդատախազ Շուվայկինին ներկայացրել է զինադադարից հետո երկրում ստեղծված իրավիճակը
Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր նստավայրում ընդունեց ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՌԴ հարավային օկրուգի զինվորական դատախազության պատվիրակությանը, զինվորական դատախազ, գնդապետ Դմիտրիյ Շուվայկինի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին ԱՀ խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց զինադադարից հետո երկրում ներքին կացության համապատկերում հումանիտար իրավիճակի, ռազմագերիների փոխանակման, անհայտ կորածների ճակատագրի, նրանց գտնվելու վայրերի և ամենակարևորը զոհվածների դիակների հանձնման շուրջ մտահոգությունները։
Շնորհակալություն հայտնելով խաղաղապահ ուժերի ներկայության համար Արցախում Արթուր Թովմասյանը հույս հայտնեց, որ այդ առաքելության շրջանակներում գործող զինվորական դատախազությունը կնպաստի Կարմիր Խաչի աշխատակիցների անվտանգ ու անխոչընդոտ գործունեությանը, իր ավանդը կունենա հանձնարարված ոլորտում։
Իր հերթին զինվորական դատախազության պատվիրակության ղեկավար Դմիտրիյ Շուվայկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար հավաստիացրեց խաղաղապահ ուժերի կազմում իրենց ոլորտային հանձնառությունները լիարժեք, անկողմանակալ կատարելու պատրաստակամության մասին՝ պատշաճ վերահսկողություն իրականացնելով խաղաղապահ ուժերի զինանձնակազմի կանոնադրական կարգապահության նորմերի պահպանման նկատմամբ։
Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, ԱՀ զինվորական դատախազության պատասխանատու պաշտոնյաներ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին