Կարևոր իրադարձություններ

Վրաստանում հաստատվել է կորոնավարակի 3504 նոր դեպք

15 Նոյեմբեր, 2020 13:10
Վրաստանում հաստատվել է կորոնավարակի 3504 նոր դեպք

Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 504 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում. հայտնում է Jnews.ge-ն:

Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 76 658 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 58 674 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 669 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 33 պացիենտ, իսկ առողջացել է 3 163 մարդ:

Կարանտինում է գտնվում 2 425 քաղաքացի, տանը բուժում է ստանում 4 780 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 2 879 մարդ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին