Կարևոր իրադարձություններ

Պուտինը խոսել է Փաշինյանի հետ, իսկ Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման կարևորությունը

14 Նոյեմբեր, 2020 21:50
Պուտինը խոսել է Փաշինյանի հետ, իսկ Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման կարևորությունը

Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսային շփումների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում իրադրությունը բավականին հանգիստ է:

Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, որ շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ վերադարձվում են Ադրբեջանին, կան քրիստոնեական տաճարներ և վանքեր: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը:

 Ադրբեջանի նախագահն այդ ուղղությամբ ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ սկզբունքով  է գործելու ադրբեջանական կողմը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին