Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Մուրադովը` հրադադարի համաձայնագրի կատարման և իր ազգային պատկանելության մասին

14 Նոյեմբեր, 2020 19:14
Ռուստամ Մուրադովը` հրադադարի համաձայնագրի կատարման և իր ազգային պատկանելության մասին

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնությունը իրականացվում է ամբողջ ծավալով: Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը, գրում է РИА Новости-ն։

«Կարևորն այն է, որ դադարեցված են մարտական գործողությունները, մենք այսօր կրակոցներ չենք լսում, իրավիճակն աստիճանաբար կայունանում է»,- ասել է Մուրադովը:

Գեներալ-լեյտենանտը նշել է, որ խաղաղապահներն ավարտում են դիտակետերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով: 

«Ինչ վերաբերում է իմ ազգությանը, եթե բոլորին դա այդքան հետաքրքրում է, ես ծնվել եմ Դաղստանի Հանրապետությունում, ես ազգությամբ թաբասարանցի եմ և հարևան պետության հետ ոչ մի կապ չունեմ»,- պատմել է հրամանատարը:

 

Լրահոս

Դիտել ավելին