Կարևոր իրադարձություններ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են

14 Նոյեմբեր, 2020 19:01
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են

«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը հայտարարություն է տարածել․

«Սիրելի Հայրենակիցներ,

Ազգային-Ժողովրդավարական Բեւեռի նախաձեռնող խմբի անդամները ազատության մեջ են։

Այսօր տեղի է ունեցել նոյեմբերի 12֊ին Ազատության հրապարակում կայացած հավաքի տեսանյութի զննություն, ինչպես նաև հարցաքննություններ Քարվաճառ մեկնելու հայտարարության վերաբերյալ։

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ երեկ՝ նոյեմբերի 13֊ին, Քարվաճառ մեկնելու նախաձեռնությունը չեղարկվել է, ինչի մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։ Փաստորեն, դեպքի ակնհայտ բացակայության պայմաններում, արհեստական կերպով նոր դրվագ է ավելացվում քննությանը և դրա վերաբերյալ կատարվում են քննչական գործողություններ»։

 

Լրահոս

Դիտել ավելին