ՏԱՍՍ գործակալությունը գրում է․ «Գոյություն է ունեցել և գոյություն ունի եռակողմ բանակցությունների մեխանիզմ, որի շրջանակում հայոց պատրիարքը, Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության ղեկավարը և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը հանդիպում են, քննարկում են առկա խնդիրները և համապատասխան որոշումներ կայացնում»,- ասել է Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը։
Վոլոկոլամսկի միտրոպոլիտն այն կարծիքին է, որ պետք է վերադառնալ այդ ձևաչափին։
Նա հայտարարել է, որ ռուս ուղղափառ եկեղեցին հուսով է՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև կվերսկսվեն բանակցությունները։