Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման մասին տվյալները

14 Նոյեմբեր, 2020 16:49
ՌԴ ՊՆ-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման մասին տվյալները

 Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է նոյեմբերի 14-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների դիտակետերի տեղակայման մասին տվյալները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 14-ին խաղաղապահ առաքելություն իրականացնելու նպատակով շփման գծի երկայնքով տեղակայվել է 12 դիտորդական կետ:

 «Հարավ» պատասխանատվության գոտում ավարտվել է 9 դիտակետերի տեղակայումը:  15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները նոյեմբերի 13-ին պատասխանատվության այդ գոտում ևս հինգ դիտակետ էին տեղակայել:

«Հյուսիս» պատասխանատվության գոտում` Մարտակերտի շրջանում 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները նոյեմբերի 13-ին 3 դիտակետ էին տեղակայել:

Նոյեմբերի 14-ին նախատեսվում է ավարտել այդ գոտում ևս 5 դիտակետերի տեղակայումը: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինըՀայաստանի վարչապետ Նիկոլ ՓաշինյանըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապվածՊատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-իցռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային ՂարաբաղԸնդհանուր առմամբնախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է տեղակայվել ռուսական խաղաղապահ զորակազմը:

 

Լրահոս

Դիտել ավելին