Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավել Ղարաբաղի մշակութային արժեքների պահպանման գործում

14 Նոյեմբեր, 2020 13:35
ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավել Ղարաբաղի մշակութային արժեքների պահպանման գործում

«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չի լինի»,- այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին  ասել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:

Միտրոֆանովան նախկինում աշխատում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում:

 Նրա ասել է, որ  «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:

Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպանն ընդծել է, որ Համաշխարհային ժառանգության կենտրոնի (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից առաջարկվել է ներգրավվել փորձագետների։

 

Նախկինում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առցանց ասուլիսի ժամանակ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի կազմակերպությունների  և առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների հետ միասին կարող են հսկայական դեր ունենալ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, էթնո-դավանանքային խմբերի համակեցության, մշակութային և կրոնական վայրերի վերակենդանացման, դրանց անվտանգ և հարգալից գործունեության ապահովման գործում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին