Կարևոր իրադարձություններ

Բնակարանում հայտնաբերվել է դի

14 Նոյեմբեր, 2020 12:04
Բնակարանում հայտնաբերվել է դի

Նոյեմբերի 14-ին, ժամը 10:19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ երեք օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են Ռիփսիկ Գ․-ի (ծնված 1952 թ․) տան դուռը և սանհանգույցում հայտնաբերել վերջինիս դին:

 

Լրահոս

Դիտել ավելին