Կարևոր իրադարձություններ

Սպանդարյանի ջրամբարի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա տուժած

13 Նոյեմբեր, 2020 23:33
Սպանդարյանի ջրամբարի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա տուժած

Նոյեմբերի 13-ին, ժամը 19:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյանի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 32–րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաչիկ Բ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ ՃՏՊ-ի հետևանքով Խաչիկ Բ․-ն հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին