Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    506,5
    512,5

  • EUR

    603,5
    617,5

  • RUB

    6,6
    6,88

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ստեղված իրավիճակը կարելի է քննարկել ամենահուզական վիճակում

13 Նոյեմբեր, 2020 22:56
Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ստեղված իրավիճակը կարելի է քննարկել ամենահուզական վիճակում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու չկայացավ Ազգային ժողովի նիստը, երբ ընդդիմադիրները ցանկանում էին նիստ հրավիրել և քննարկել ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Փաշինյանն ընդգծեց, որ չի կարծում, թե այդ հարցն արժեք քննարկել ամենահուզական վիճակում:

Դիտարկմանը, թե կարելի է սառը քննարկել, վարչապետը պատասխանեց.

 

«Սառը քննարկելու համար նախ պետք է սառել և որից հետո քննարկել»:

Հարցին՝ այս մթնոլորտում չի կարելի քննարկել, վարչապետը պատասխանեց. «Ոչ թե այդ մթնոլորտում, այլ այդ հուզական իրավիճակում՝ չեմ կարծում, թե հնարավոր է: Իմիջիայլոց, ասեմ, երբ ես խոսում էի այն մասին, թե ինչու որևէ անհաջողություն նախապես չի քննարկվում, ասենք, օրինակ,  Ազգային ժողովի հետ, մի քիչ  ծայրահեղ ձևակերպում անեմ՝  որովհետև ռազմական գործողությունների թատերաբեմում այդ անհաջողությունը տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ դու ցանկանում ես դա անել, որ դու անհաջողության մատնվես, այլ դա տեղի է ունենում որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով: Ըստ էության, Ազգային ժողովի կամ ընդդիմության հետ քննարկվում է այն, ինչ դու ուզում ես, որ տեղի ունենա կամ դու պլանավորում ես, որ այդպես պետք է տեղի ունենա: Իսկ տվյալ պարագայում պրոցեսները ինչ-ինչ հանգամանքների բերումով տեղի են ունեցել շատ արագ և մի պայմաններում, երբ մեր Զինված ուժերի գլխավոր շտաբը և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը խնդիր է ձևակերպել, որ անհրաժեշտ է րոպե առաջ կանգնեցնել այս պրոցեսը»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, եթե ինքը լիներ ընդդիմադիր և լիներ նմանատիպ փաստաթուղթ, կմնա՞ր տանը՝ վարչապետը պատասխանեց, որ 2016 թվականին լինելով ընդդիմադիր, Ազգային ժողովի պատգամավոր, որպես կամավորական մեկնել է Լեռնային Ղարաբաղ, և հետո, իրադարձությունների ընթացքից ոչ այդքան գոհ լինելով, համենայնդեպս, հանրահավաք չի արել:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին