Կարևոր իրադարձություններ

Հուսամ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն. Արտակ Բեգլարյան

13 Նոյեմբեր, 2020 22:28
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Հուսամ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն. Արտակ Բեգլարյան

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր համեստ ներդրումն է ունեցել տվյալների նախնական հավաքագրման ու մշակման և գործընթացում ընդգրկված կառույցների միջև արդյունավետ ու արագ կապի ապահովման գործում:
Ուրախ եմ, որ արդեն կան հաջողություններ, և որոշակի քանակի մարմիններ դուրս են հանվել Շուշիի մերձակա որոշ տարածքներից: Հուսամ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն և նրանք կամ գոնե նրանց մարմինները կհասնեն իրենց հարազատներին:
Կրկին իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին և հավաստիացնում, որ նրանց հարազատը նաև իմ հարազատն է, նրանց ցավը նաև իմ ցավն է, նրանց հպարտությունը նաև իմ հպարտությունն է:
Պետք է բոլորս ամուր լինենք և շարունակենք նահատակների կիսատ թողած գործը՝ հանուն նրանց վառ հիշատակի ու Հայրենիքի հարատևման:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին