Կարևոր իրադարձություններ

Ռուս և թուրք ռազմական ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում պատերազմի դադարեցումից հետո հետագա քայլերը

13 Նոյեմբեր, 2020 21:09
Ռուս և թուրք ռազմական ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում պատերազմի դադարեցումից հետո հետագա քայլերը

ՏԱՍՍ-ը գրում է․ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակության անդամները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածությունը  և հետագա քայլերը:

Թուրքական ռազմական գերատեսչությունից տեղեկացրել է, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում թուրքական և ռուսական ռազմական պատվիրակությունների բանակցությունների տեխնիկական մասն ավարտվել է:

 «Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի հայտարարումից հետո կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում ՝ Իդլիբում: Բանակցությունները կշարունակվեն վաղը»- ասված է հաղորդակցության մեջ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին