Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ. Պուտին

13 Նոյեմբեր, 2020 20:55
Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ. Պուտին

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4 հազարի, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծման հարցով խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, ռազմական գործողությունների հետևանքով հասել է 4 հազարի, ավելի քան 8 հազարը վիրավոր է։ Փախստականների թիվը, տարբեր տվյալներով, մի քանի տասնյակ հազար է»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ավերվել են մշակութային օբյեկտներ, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցված են, հավելել է Պուտինը։


 

Լրահոս

Դիտել ավելին