Կարևոր իրադարձություններ

Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը

13 Նոյեմբեր, 2020 20:19
Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը

Ինչպես տեղեկացրել է SHAMSHYAN.com-ը, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։

 

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վթար հետևանքով զոհերից մեկը araratnews.am-ի լրագրող Սոնա Դավթյանն է:

 

Shabat.am խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Սոնա Դավթյանի ընտանիքին և հարազատներին:

 

Լրահոս

Դիտել ավելին