Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ԱՀ նախագահ

13 Նոյեմբեր, 2020 20:00
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․
 
Այսօր համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:
 
Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակման կարեւոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին