Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

13 Նոյեմբեր, 2020 19:43
Տավուշի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 13-ին, ժամը 14:04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 18:12-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին