Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    597
    613

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

ՌԴ նախագահը Լավրովին հանձնարարել է ԼՂ-ում իրավիճի մասին տեղյակ պահել միջազգային կազմակերպություններին

13 Նոյեմբեր, 2020 18:53
ՌԴ նախագահը Լավրովին հանձնարարել է ԼՂ-ում իրավիճի մասին տեղյակ պահել միջազգային կազմակերպություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին  տեղեկացնել ԵԱՀԿ և միջազգային կազմակերպությունների գործընկերներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվել են»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահի խոսքով  նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը։  Նա ընգծել է, որ ներկայիս կարևորագույն հարցն է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը խաղաղ կյանքի վերադարձնելը։

«Լեռնային Ղարաբաղում  բարդ հումանիտար իրավիճակ է, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ և մշակութային օբյեկտներ»,- ասել է Վլադիմիր Պուտինը և ավելացրել, որ խնդրել է արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևին զբաղվել ԼՂ-ի բնակչությանը օգնություն տրամադրելու հարցով։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին