Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Մնացականյանը քննարկել են պատերազմի դադարեցման հայտարարության դրույթների իրականացման հետ կապված հարցեր

13 Նոյեմբեր, 2020 18:35
Լավրովն ու Մնացականյանը քննարկել են պատերազմի դադարեցման հայտարարության դրույթների իրականացման հետ կապված հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն այսօր` նոյեմբերի 13–ին, հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Կողմերը քննարկել են Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ս.թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար բարդ իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների:




 

Լրահոս

Դիտել ավելին