Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը հանդիպել է ՌԴ զորակազմի հրամանատարի և Կարմիր Խաչի ներկայացուցչի հետ

13 Նոյեմբեր, 2020 18:39
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահը հանդիպել է ՌԴ զորակազմի հրամանատարի և Կարմիր Խաչի ներկայացուցչի հետ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ:

Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը:

Զոհվածների մարմինների փոխանակման համար իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը

 

Լրահոս

Դիտել ավելին