Կարևոր իրադարձություններ

Գնդապետ Արթուր Ալեքսանյանի հետ Ստեփանակերտում հյուրընկալվել եմ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին․ Հայկ Մարության

13 Նոյեմբեր, 2020 18:25
Հեղինակ՝ Հայկ Մարության
Գնդապետ Արթուր Ալեքսանյանի հետ Ստեփանակերտում հյուրընկալվել եմ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին․ Հայկ Մարության

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր գնդապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) հետ Ստեփանակերտում հյուրընկալվել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։

Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Երևան համայնքը իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա Ստեփանակերտի՝ բնականոն կյանքին վերադառնալու հարցում: Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ժամանակավորապես ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:

Նախագահի հետ հանդիպումից հետո վերադարձել ենք մեզ վստահված մարտական դիրքեր։

 

Լրահոս

Դիտել ավելին