Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերել է «BLOW» տիպի ատրճանակ

17 Հոկտեմբեր, 2015 19:16
Հայտնաբերել է «BLOW» տիպի ատրճանակ

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ոստիկանության վետերանների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի հետնամասի էլեկտրական սնուցման կայանի մոտ ատրճանակ է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BLOW» տիպի 9 մմ տ/չ ակոսափող ատրճանակ` լիցքավորված 9 մմ տ/չ 2 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին