Կարևոր իրադարձություններ

Արցախի կառավարության շտաբի միջնորդությամբ ապահովվել է ՀՀ-ում գտնվող 158 արցախցու զբաղվածություն. Միքայել Վիրաբյան

13 Նոյեմբեր, 2020 17:23
Արցախի կառավարության շտաբի միջնորդությամբ ապահովվել է ՀՀ-ում գտնվող 158 արցախցու զբաղվածություն. Միքայել Վիրաբյան

Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը նշեց, որ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ակտիվորեն աշխատում է հասարակական կազմակերպությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության հարցը լուծելու համար: Հենց այդ համագործակցության արդյունքում է հնարավոր եղել ապահովել Հայաստանում գտնվող մոտ 158 արցախցու զբաղվածությունը:

Նա նաև նշեց, որ սննդատեսակների պատրաստման, կար ու ձևի, ձեռագործ աշխատանքի և այլ աշխատանքների առաջարկներով բազմաթիվ արցախցի կանայք կարողանում են օրավարձով վաստակել: 

«Նոր առաջարկ կա նաև կարի արտադրամասերից: Սեփականատերերը դիմել են մեզ և կարող են աշխատանքի ընդունել ընդհանուր 300 հոգու»,- հավելեց Վիրաբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին