Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    509
    515

  • EUR

    613,5
    629,5

  • RUB

    6,72
    7

Կարևոր իրադարձություններ

Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը

13 Նոյեմբեր, 2020 17:05
Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը: 

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ ներկայացնելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

Տեղում ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունը՝ պարբերաբար հորդորելով քաղաքացիներին դադարեցնել հավաքը։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ-ում ռազմական դրություն է, ինչի պայմաններում գործում է հանրահավաքներ անցկացնելու արգելք, որին չենթարկվելու դեպքում կարող են կիրառվել օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ։

Նշված կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:   

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին