Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը և Իշխան Սաղաթելյանը ևս հրավիրվել են ՀՔԾ

13 Նոյեմբեր, 2020 16:45
Արթուր Վանեցյանը և Իշխան Սաղաթելյանը ևս հրավիրվել են ՀՔԾ

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը ժամը 16:00-ին հրավիրվել է ՀՔԾ։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։

ՀՔԾ է հրավիրվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխանն Սաղաթելյանը։

«Ինձ՝ մեր հանրահավաքից րոպեներ առաջ հրավիրել են ՀՔԾ։ Ես ուղևորվում եմ այնտեղ։ Բոլորիդ կոչ եմ անում միանալ այս պահին Ազատության հրապարակում հավաքված արժանապատիվ ժովովրդին»,- ի ֆեյսբուքյան էջում գրել է Սաղաթելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ է հրավիրվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակում ընթանում է երկրի վարչապետի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների հրավիրած հավաքը։


 

Լրահոս

Դիտել ավելին