Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում․ կա տուժած

13 Նոյեմբեր, 2020 16:39
Ավտովթար Երևանում․ կա տուժած

Նոյեմբերի 13-ին, ժամը 12:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցից դեպի Ախպարաշեն թաղամաս տանող ճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից նկատվում է ծուխ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Kia Optima» (վարորդ ՝ Գևորգ Զ․ ) և «BMW 740» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW 740» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Lexus RX 300» մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW 740» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու երկու ուղևորները  հոսպիտալացվել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին