Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    598
    614

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Առողջապահական ռեսուրսներն ու մահճակալային ֆոնդն անսպառ չեն. առողջապահության նախարարությունը արձագանքը՝ մամուլի հրապարակումներից մեկին

13 Նոյեմբեր, 2020 16:05
Առողջապահական ռեսուրսներն ու մահճակալային ֆոնդն անսպառ չեն. առողջապահության նախարարությունը արձագանքը՝ մամուլի հրապարակումներից մեկին

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին.

«Անդրադառնալով Politik.am-ի «Մարդիկ տանը մահանում են, իսկ Արսեն Թորոսյանը հիվանդանոցներին չի թույլատրում կորոնավիրուսով հիվանդներ ընդունել» վերտառությամբ հոդվածին` անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը. սկսենք նրանից, որ հանրապետությունում շուրջ 26 բժշկական կենտրոն վերջին մեկ ամսում վերապրոֆիլավորվել և զբաղվում է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բուժմամբ: Բացի այդ, հանրապետության 36 բժշկական հաստատություն պատերազմի օրերին և հիմա էլ գործում են որպես «զինվորական հոսպիտալներ»: 

Politik.am-ին վստահեցնում ենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անձամբ չի զբաղվում պացիենտների հոսպիտալացմամբ, դրա համար հատուկ ստեղծվել է տրիաժ կենտրոն, որտեղից կազմակերպվում է հոսպիտալացումը:

Պոլիկլինիկաների կամ ամբուլատոր բժշկական կազմակերպությունների թերապևտներն ու ընտանեկան բժիշկները որոշում են կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության վերաբերյալ` ահազանգելով վերոնշյալ կենտրոնին: Այստեղ, պացիենտները հերթագրվում են և ազատ մահճակալի առկայության դեպքում` հոսպիտալացվում: Եթե, որևէ մեկն ունի կարծիք, որ առողջապահական ռեսուրսներն ու մահճակալային ֆոնդն անսպառ են` չարաչար սխալվում են: Եվ պատահական չէ, որ այս իրավիճակի մասին առողջապահության նախարարությունն արդեն 2 ամիս շարունակ ավելի ինտենսիվ զգուշացնում է, որ պետք է հետևել հակահամաճարակային կանոններին` հիվանդանոցային մահճակալները զիջելով վիրավորներին կամ ծայրահեղ վիճակում, ռիսկային խմբերում գտնվող մեր քաղաքացիներին: 

Բազմիցս նշել ենք, որ միայն մահճակալ ունենալը բավարար չէ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացինենտերի բուժումը կազմակերպելու համար: Բուժհաստատությունը պետք է ապահովված լինի թթվածնով, որի արտադրության ծավալները հաճախ չեն բավարարում: Տվյալ պացիենտների մեծ մասին անհրաժեշտ է լինում տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահճակալները սահմանափակ են: Միայն այսօրվա դրությամբ ազատ է ընդամենը 7 մահճակալ, իսկ տեղափոխվելու համար սպասում է 567 պացիենտ: Այս պահին շուրջ 1000 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից 80-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին: 

Մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն` շնորհակալ կլինեինք, որ տեղեկատվական ռեսուրսներն ուղղեիք հանրության գիտակցությունը բարձրացնելուն, առ այն, որ այս հիվանդության դեմ ամբողջ աշխարհում դեռևս հնարավոր է պայքարել միայն հակահամաճարակային երեք կանոնները պահպանելով` կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանել/լվանալ ձեռքերը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին